Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Հռոմի պապը պատարագ է մատուցել Բաքվի կաթոլիկ եկեղեցում

Հռոմի պապը պատարագ է մատուցել Բաքվի կաթոլիկ եկեղեցում
03.10.2016 | 10:43

Հռոմի պապը պատարագ է մատուցել Բաքվի կաթոլիկ եկեղեցում, որը կառուցվել էր Հովհաննես Պողոս Երկրորդի՝ 2002-ին Ադրբեջան այցից հետո: Ֆրանցիսկոս պապը տարածաշրջանում խաղաղության ու հանդուրժողականության կոչ է արել, հանդիպել երկրի աշխարհիկ ու հոգևոր առաջնորդների հետ։


«Ձեր այցը մեծ նշանակություն ունի Ադրբեջանի և Վատիկանի միջև հարաբերությունների ամրապնդման և քաղաքակրթությունների միջև երկխոսության տեսանկյունից»,- հայտարարել է երկրի նախագահ Իլհամ Ալիևը:
Ադրբեջան՝ մոտ տասը ժամյա այցի ընթացքում Կաթոլիկ եկեղեցու առաջնորդը նաև հարգանքի տուրք է մատուցել երկրի անկախության համար զոհվածների հիշատակին:

Դիտվել է՝ 815

Մեկնաբանություններ